Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի տնօրեն Յանես Լենարչիչը ուրբաթ օրը կոչ է արել ԱՄՆ-ին փակել Գուանտանամոյում գտնվող բանտը, որտեղ պահվում են ահաբեկչության մեջ կասկածվող և մեղադրվող դատապարտյալներ։
«Չնայած ԱՄՆ-ի իշխանությունների կողմից բազմաթիվ հավաստիացումներին, այն շարունակում է գործել՝ նշելով բացման հերթական տարեդարձը։ Միացյալ Նահանգները ստանձնել են որոշ պարտավորություններ՝ ապահովելու մարդու իրավունքների հիմնարար ազատություններն ահաբեկչության դեմ պայքարում, այդ թվում՝ արդար դատավարության սկզբունքի հարցում՝ արգելելով կամայական ձերբակալությունները։ Այս սկզբունքներին չհետևելը ինքը՝ Բարաք Օբաման որակել էր որպես բիծ ԱՄՆ-ի վարկին»,- ասել է Լենարչիչը։
Նրա խոսքերով՝ կա՛մ բանտարկյալները պետք է անմիջապես կանգնեն դատարանի առաջ, կա՛մ ազատ արձակվեն։
Հայտնի է, որ Գուանտանամոյի 155 բանտարկյալներից միայն 8-ն են կանգնել դատարանի առաջ։