տուն Հասարակություն Առողջապահություն Ե՞րբ քաղաքապետը կվերադառնա աշխատանքի. պարզաբանում

Ե՞րբ քաղաքապետը կվերադառնա աշխատանքի. պարզաբանում

377
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ինքնամեկուսացել է վարակակրի հետ ակտիվ շփման պատճառով:

Քաղաքապետի առողջական վիճակի մասին մանրամասներ իմանալու համար զրուցեցինք քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ:

«Քաղաքապետն իրեն շատ լավ է զգում: Աշխատանքի մեջ է: Ինքնամեկուսացումից հետո անցել է հեռավար աշխատանքի»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Մեր հարցին, թե քաղաքապետը թեստավորվել է, խոսնակը պատասխանեց.

«Ես չգիտեմ: Թեստ հանձնելու անհրաժեշտություն եթե լինի, անպայման քաղաքապետը կհանձնի»:

Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք`կա՞ն քաղաքապետարանում կորոնավիրուսով վարակվածներ, թե ոչ:

Հարցին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց.

«Քաղաքապետարանում վիճակը նորմալ է, վարակվածներ իհարկե կան: Դրանք մի քանի առանձին դեպքեր են»:

Քաղաքապետարանում վարակվածների մասին հստակ թվեր մամուլի խոսնակը դժվարացավ նշել:

Մենք հետաքրքրվեցինք, թե քաղաքապետ Հայկ Մարությանը երբ կվերադառնա քաղաքապետարան աշխատանքի:

Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքապետը աշխատանքի կգա հավանաբար հաջորդ շաբաթվա մեջ:

Հայկ Մագոյան