Ամռան սկզբին ԱԺ ոչ իշխանական քառյակը հայտարարում էր, որ պահանջների կատարման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, որից հետո համատեղ հանրահավաք կանի եւ կորոշի իր գործողությունների ծրագիրը։ Այն որ իշխանությունները չեն իրականացնելու այն պահանջները, որոնք դրվել են ընդդիմադիր կուսակցությունների կողմից՝ հասկանալի է բոլորի համար, սակայն չգիտես ինչու, քառյակը դեռ չի շտապում խոսել սպասվելիք հանրահավաքի մասին և չի նշում, թե երբ կհրավիրվի հանրահավաք:
AraratNews.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ևս որևէ բան չկարողացավ ասել, թե երբ է տեղի ունենալու հանրահավաքը.«Հանրահավաքի կայանալը մեզ հետ չի կապված, և կլինի այնպես ինչպես նշված է քառյակի հայտարարության մեջ: ՀԱԿ-ը դեռ հանրահավաքի օրվա հետ կապված որևէ քննարկում չի իրականացրել»,-ասաց Արամ Մանուկյանը: