տուն Սպորտ Ե՞րբ Մխիթարյանը կնշի իր նորամուտը «Ռոմայում»

Ե՞րբ Մխիթարյանը կնշի իր նորամուտը «Ռոմայում»

167
0

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Լորենցո Պելլեգրինին, ով հաղթական գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ընտրանու դեմ մրցավեճում (3:1), կիսվել է «սկուադրա աձուրայի» կազմում իր առաջին գնդակի և «Ռոմայում» Հենրիխ Մխիթարյանի հետ խաղալու սպասումների մասին: Այս մասին հայտնում է armfootball.com-ը:

«Հիանալի երեկո էր մեզ համար: Հաղթեցինք բարդ խաղում, որովհետև Հայաստանը կոշտ էր գործում, հատկապես սեփական կիսադաշտում:

Մխիթարյանը հիանալի ելույթ ունեցավ: Նա փայլուն տաղանդ է, և մենք անհամբեր սպասում ենք, թե երբ է նա նորամուտը նշելու «Ռոմայում»:

Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Իտալիան: Ժամանակ է հարկավոր, որպեսզի հարմարվեմ հավաքականի շարժումներին ու տակտիկային, բայց կհասնեմ դրան:

Շատ մարդիկ էին ցանկանում այդ դիրքից իրացնել տուգանային հարվածը: Բայց քանի որ իմ նկատմամբ էր խախտումը կատարվել, ինքս հարվածեցի: Դա խնդիր չառաջացրեց թիմի ներսում»,- 23-ամյա խաղացողի խոսքերն է մեջբերում football-italia.net-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here