տուն Հասարակություն Առողջապահություն Ե՞րբ կսկսեն դիահերձել կորոնավիրուսից մահացածներին. պարզաբանում

Ե՞րբ կսկսեն դիահերձել կորոնավիրուսից մահացածներին. պարզաբանում

361
0

Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի մամուլի ասուլիսը:

Բանախոսները ներածական խոսքից հետո պատասխանեցին լրատվամիջոցների հնչեցրած հարցերին, որոնք վերաբերում էին արտակարգ դրության երկարացման և կորոնավիրուսային իրավիճակին:

Լենա Նանուշյանը, լրագրողի հարցին ի պատասխան, նշեց, որ վիրուսի տարածման սկզբում հնարավոր էր բացահայտել վարակի աղբյուրը, ապա այսօր հնարավոր չի լինում հայտնավերել կոնտակտներին և վարակի աղբյուրը: Հիվանդացողների թվերի բարձր ցուցանիշների մասով էլ ասաց, որ այս ցուցանիշները պիկ որակել շատ դժվար է:

Araratnews.am լրատվականի հարցին, թե կորոնավիրուսից մահացածներին ե՞րբ կդիահերձեն, փոխնախարար Լենա Նանուշյանն ասաց, որ ցանկացած վարակիչ հիվանդության դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովման պարագայում թույլատրվում է իրականացնել դիահերձում:

«Ներկայումս առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ, որպեսզի ունենանք նման սարքավորումներով ու պայմաններով հագեցած դիահերձարան, որի պարագայում կարող ենք լիարժեք ասել, որ անվտանգ պայմաններում կարող ենք իրականացնել դիահերձումը»,- ասաց փոխնախարարը:

Հայկ Մագոյան