տուն Քաղաքական Ե՞րբ է Կարեն Կարապետյանը կանչվելու քննիչ հանձնաժողով

Ե՞րբ է Կարեն Կարապետյանը կանչվելու քննիչ հանձնաժողով

302
0

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այսօր Araratnews.am-ի թղթակցին հաստատեց մամուլի այն հրապարակումը, թե ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կանչվելու է 2016 թ-ի ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովի նիստին:

Պատգամավորը հիշեցրեց՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այդ մասին հայտարարել էր: 

Թե երբ է լինելու հաջորդ նիստը, պատգամավորի խոսքով՝ դեռ հստակ չէ: 

Հիշեցնենք՝ Կարեն Կարապետյանը հայտարարել էր՝ 2016 թ-ի ապրիլյան պատերազմի օրերին զինտեխնիկան դիզվառելիք չի ունեցել: 

Սոնա Դավթյան