տուն Հասարակություն Ե՞րբ են կովերը մրսում. վարչապետը՝ գոմերի մասին

Ե՞րբ են կովերը մրսում. վարչապետը՝ գոմերի մասին

212
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց անասնապահության մասին: Նա ասաց, որ կարծիք կա՝ անասունների գոմը պետք է տաք լինի, մինչդեռ կովը կարող է մինչեւ -30 ջերմաստիճանում ապրել գոմում: «Իսկ երբ մեր ավանդական անասնագոմերը մտնում ես, հեղձուցիչ տաքություն ես զգում, որն անում են կովի չմրսելու համար: Մինչդեռ տաք ջերմաստիճանը խանգարում է կաթնատվությանը»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:

Վարչապետն ասաց, որ հիմա գուցե գյուղացիներն այլ կերպ արձագանքեն: «Մենք հազար տարի է՝ կով ենք պահում: Իսկ դուք երեկ՝ մեկ, էսօր՝ երկու, եկել եք մեզ բացատրում եք, թե կովը երբ է մրսում: Մենք չգիտե՞նք դա»,- ծիծաղելով ասաց վարչապետը:

«Информация к размышлению»,- ասաց կառավարության ղեկավարը: