տուն Հասարակություն Առողջապահություն Դռներ, ճաշարան. Ազգային ժողովում ախտահանման աշխատանքներ են արվում. (Լուսանկարներ)

Դռներ, ճաշարան. Ազգային ժողովում ախտահանման աշխատանքներ են արվում. (Լուսանկարներ)

420
0

Ազգային ժողովի շենքում շարունակվում են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կանխարգելիչ աշխատանքները։

Այսօր հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվել խորհրդարանի շենքում և հարակից տարածքներում։

Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։ Ախտահանվել են շենքի դռները, գորգը, ճաշարանը և այլ տարածքներ։

Հիշեցնենք, որ շենքի մի քանի հատվածում ալկոգել է դրված, նաև՝ կորոնավիրուսից պաշտպանվելու տեղեկատվական թերթիկներ։