Դպրոցներում 12-րդ դասարանի ավարտական քննություններ չեն իրականացվի, ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: Այս մասին այսօրվա ուղիղ եթերում նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«12-րդ դասարանի քննությունները չեն իրականացվում: Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասն ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններիս հնարավորություն է տրվում ընտրել. կամ պահպանել քննության արդյունքը, կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական: Ամփոփումը կատարվում է և ատեստատը տրվում է մինչև մայիսի 25-ը»,-ընդգծեց նախարարը: