Իսրայելի Օր-Յեհուդ քաղաքում դպրոցականը կորոնավիրուսով վարակվել է խաղալիքների խանութ այցելելուց հետո։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը։
Դպրոցում, որտեղ սովորում է տղան, դադարեցվել են պարապմունքները։ Շուրջ 1150 դպրոցականներ կգտնվեն կարանտինում։
Կորոնավիրուս հայտնաբերել են նաեւ փոխտնօրենի մոտ, որը նույնպես այցելել է այդ խանութ։ Այսպիսով՝ Իսրայելում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 15 դեպք։