տուն Քաղաքական Հայաստան Դուք կոնֆլիկտի կողմ եք և ոչ թե զոհ. Մակունցը՝ Մարուքյանին (տեսանյութ)

Դուք կոնֆլիկտի կողմ եք և ոչ թե զոհ. Մակունցը՝ Մարուքյանին (տեսանյութ)

416
0

Բյուջեի կատարողականին լավագույն գնահատականը տվել է Էդմոն Մարուքյանը՝ անվանելով այն ոսկե տարի․ Լիլիթ Մակունց

Բյուջեի կատարողականին լավագույն գնահատականը տվել է Էդմոն Մարուքյանը՝ անվանելով այն ոսկե տարի, և դա ասել է մի քանի ամիս առաջ։ Այս մասին այսօր 2019 թ․-ի բյուջեի կատարողականի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Կառավարության կատարողականը միտված է եղել տարիներ շարունակ բարձիթողի արված խնդիրներին։ Դրանք եղել են թե բանակի ոլորտում, թե ճանապարհաշինության ոլորտում, թե առողջապահության ոլորտում, թե սոցիալական ոլորտում, թե Բաքվից գաղթած ընտանիքների խնդիրները լուծելու ոլորտում, թե երկրաշարժից տուժած ընտանիքներին»,- նշեց նա։

Մակունցի ելույթին նախորդել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկաավար Էդմոն Մարուքյանի ելույթը, որի ընթացքում նա որոշ պնդումներ առաջ քաշելով քննադատել էր իշխանություններին։ Լիլիթ Մակունցը ելույթի ընթացքում պատասխանեց Մարուքյանի քննադատություններին։

«Ընդդիմությանը քննադատության եւ դիտարկումների համար շնորհակալություն եմ հայտնում, միաժամանակ չեմ կարող անհամաձայնություն չհայտնել մի քանի դրվագներով։ Նախ ՝քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ՝ ընդդիմությունը բոյկոտում է, թե ոչ։ Ինչո՞ւ է ԲՀԿ-ն բոյկոտում։ Միգուցե որովհետև համաձայն չէ իրավական գործընթացների առնչությամբ, միգուցե դրանով փորձում է «պատժել» քաղաքական իշխանություններին՝ լիարժեք հնարավորություն տալու համար իրավապահ մարմիններին լիարժեք քննել գործը՝ առանց անմեղության կանխավարկածը խախտելու»,- նշեց խմբակցության ղեկավարը։

Մակունցը նշեց, որ եթե ընդդիմադիր խմբակցությունը իրավական պրոցեսներին չխոչընդոտելը համարում է ընդդիմությանը ճնշել, ապա իրավական պետություն ստեղծելու առնչությամբ իր ձևակերպումներում ազնիվ չէ քաղաքացիների հետ։ «Ասում եք, որ տոտալ խախտումների միջոցով քաղաքական մեծամասնությունը ինչ- որ որոշումներ է ընդունում։ 2018 թ․-ին դեկտեմբերին այնպես է ստացվել, որ քաղաքական մեծամասնությունը սահմանադրական մեծամասնություն է կազմել՝ ունենալով 88 ձայն։ Դա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պատգամավորի իր խղճին, հավատամքին հետևելով կայացնել որոշումներ, հաճելի է, թե ոչ ընդդիմությանը, դա է իրականությունը»,- շարունակելով ելույթը՝ ասաց պատգամավորը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: