Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Դունգան մտադիր է սեպտեմբերին կայանալիք հավաքին հրավիրել նաև Նեյմարին։ Այս մասին հաղորդում է Globo Esporte-ն։ Հիշեցնենք, որ Նեյմարը ողնաշարի վնասվածք էր ստացել Մունդիալ 2014-ի քառորդ եզրափակչում և հիմա ապաքինվում է վնասվածքից։
Սեպտեմբերի 5-ին և 9-ին Բրազիլիայի հավաքականը նախատեսում է անցկացնել ընկերական հանդիպումներ Կոլումբիայի և Էկվադորի ընտրանիների հետ, իսկ Դունգան հույս ունի, որ Նեյմարը մինչև այդ ժամանակ կապաքինվի։