Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և նախկին գլխավոր մարզիչ Դունգան կրկին կարող է ստանձնել ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր մնացած պաշտոնը։ Այս մասին հաղորդում են բրազիլական լրատվամիջոցները։
Բրազիլիայի հավաքականը մնացել էր առանց գլխավոր մարզչի այն բանից հետո, երբ սեփական հարկի տակ անցկացված Մունդիալում ազգային ընտրանին զբաղեցրել էր ընդամենը 4-րդ հորիզոնականը, իսկ Լուիս Ֆելիպե Սկոլարին հրաժարական տվել։
Նոր գլխավոր մարզչի նշանակման մասին Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան կհայտարարի առաջիկա տասն օրերի ընթացքում։
Հիշեցնենք, որ Դունգան Բրազիլիայի հավաքականը ղեկավարել է 2006-2010 թվականներին, որի ընթացքում մեկ անգամ հաղթել է Ամերիկայի գավաթում (2007) և մեկ անգամ՝ Կոնֆեդերացիաների գավաթում (2009)։ Դունգան իր պաշտոնը լքել էր 2010 թվականին քառորդ եզրափակչում Մունդիալից դուրս մնալու պատճառով։ Այն ժամանակ պենտակամպեոնեները զիջել էին Հոլանդիայի հավաքականին։