ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ուղևորատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 15 մարդ է մահացել։ Տեղեկացնում է Gulf News-ը։
ՃՏՊ-ի արդյունքում տարբեր մարմնական վնասվածքներով ևս 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Պարբերականը գրում է, որ Հարավարևելյան Ասիայից աշխատավորներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին։ Ներկայում տրանսպորտային միջոցների վարորդները ձերբակալված են։ Սույն գործով հետաքննություն է սկսվել։