Դուբայի շեյխ Մուհամադ բեն Ռաշիդ Ալ-Մակտումը հայտարարել է, որ եկել է ժամանակը, որպեսզի չեղյալ հայտարարվեն Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են նրա միջուկային ծրագրում եղած անհամաձայնություններից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն, որի հետ զրուցել է շեյխը:
«Իրանը մեր հարևանն է, և մենք չենք ցանկանում, որ խնդիրներ մնան: Հանե՛ք պատժամիջոցները, և դրանից բոլորը կշահեն», — ասել է Ալ-Մակտումը` միաժամանակ վստահություն հայտնելով, որ Իրանի միջուկային ծրագիրը հետապնդում է միայն խաղաղ նպատակներ: Նա պատմել է, որ Իրանի նախագահի հետ զրույցի ժամանակ վերջինս միջուկային ռումբն «անցյալի զենք է անվանել: