տուն Լուրեր Դուբայի ամենաազդեցիկ հայ արդյունաբերող-բիզնեսմենը

Դուբայի ամենաազդեցիկ հայ արդյունաբերող-բիզնեսմենը

378
0

company1Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում մոտ 50 արդյունաբերական ձեռնարկություններ ընդգրկող Harwal Group ընկերության սեփականատեր և գործադիր տնօրեն, հայազգի Հարութ Հովհաննիսյանը (Harout Ohanesian) արդյունաբերության ոլորտում աշխարհի ամենաճանաչված գործարարներից է: Նրա ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է 620 մլն դոլարը:

Araratnews.am-ի հետ զրույցում գործարարը նշեց, որ ընկերությունը մեծ հաջողությունների է հասել նախ և առաջ դիվերսիֆիկացիան (բազմազանեցում) որպես իր գործունեության երկարաժամկետ սկզբունք որդեգրելու շնորհիվ: Ընկերությունը դիվերսիֆիկացրել է ինչպես իր վաճառքի շուկաները, այնպես էլ թողարկման աշխարհագրությունն ու արտադրվող արտադրանքների տեսականին: Harwal Group-ը հիմնականում զբաղվում է բազմատեսակ շինարարական նյութերի (թողարկման 65%-ը), ապրանքների փաթեթավորման պարագաների (20%) և սպառողական ապրանքների` կենցաղային իրերի (15%) արտադրությամբ:

Հարութ Հովհաննիսյանի հետ հարցազրույցը ամբողջությամբ կարող եք կարդալ առաջիկայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here