Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսական մայրաքաղաք Դուբայն այս օրերին ընդունելու է զբոսաշրջության պատմության մեջ ամենամեծ տուրիստական խումբը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով «Ալ-Իմարաթ Ալ-Յոումին»:
Չինական խոշորագույն ընկերություններից մեկը որոշել է իր աշխատակիցների համար կազմակերպել հզոր տուրիստական տուր` ԱՄԷ-ի հյուրանոցներում ամրագրելով 39,5 հազար համար: Մեկ շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ 77 ինքնաթիռ կժամանի Դուբայ, այս մեծ խմբին կսպասարկի 409 գիդ: Աշխատակիցների յուրաքանչյուր ընտանիք Դուբայում կանցկացնի 5 օր: Զբոսաշրջիկները կայցելեն Դուբայի, Աբու Դաբիի և Շարժայի հիմնական տեսարժան վայրերը:
Այս նպատակով Դուբայի իշխանություններն էլ սահմանել են հյուրերին ընդունելու հատուկ ռեժիմ: Օդանավակայաններում անձնագրային հատուկ անցակետներ են սահմանվել չինացիների համար: 2013 թվականին Դուբայ այցելել է 11 մլն զբոսաշրջիկ, ինչը 10%-ով ավելին է նախորդ տարվա նույն ցուցանիշից: