Դոնոր երկրները Սիրիայի ժողովրդին օգնություն ցույց տալու համար ավելի քան 2,4 միլիարդ դոլար գումար են հավաքել Քուվեյթում կայացած երկրորդ միջազգային համագումարի արդյունքում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Ավելի քան 2,4 միլիարդ դոլար է հաջողվել հավաքել դոնոր երկրների միջոցով»,- հայտնել է նա:
Ավելի վաղ՝ Քուվեյթի էմիրը հայտարարել էր այն մասին, որ երկրի բնակիչների ջանքերով 500 միլիոն դոլար հանգականություն է հավաքվել Սիրիայի հակամարտությունից տուժածներին օգնելու համար։