տուն Քաղաքական Միջազգային Դոնեցկում ռուսամետ ակցիաների թիվը նվազում է. The Washington Post

Դոնեցկում ռուսամետ ակցիաների թիվը նվազում է. The Washington Post

284
0

index

Դոնեցկում ռուսամետ ակցիաները հետզհետե նվազում են: Այս մասին գրում է The Washington Post-ը: Դոնեցկի շրջանի նոր ղեկավար Սերգեյ Տարուտան մտադիր է այս ռուսախոս շրջանը պահել Ուկրաինայի կազմի մեջ` ապահովելով օրենքի գերակայությունը, կարգ ու կանոն, ինչպես նաև բարելավելու մարդկանց կյանքը:

«Մարդկանց այսօր հուզում է մեկ խնդիր` նրանց կյանքը վատացել է նախորդ իշխանությունների օրոք: Եթե մենք ցույց տանք, որ ի վիճակի ենք նրանց աջակցություն ցուցաբերել, կկարողանանք հանգստացնել իրավիճակը», — ասել է Տարուտան:

Շրջանում մարդկանց մի մասը թերահավատորեն է վերաբերում Տարուտային, ով հարստացել է 1990-ականերին: Սակայն բնակչության մյուս մասը կարծում է, որ սա ճիշտ որոշում էր: