տուն Քաղաքական Միջազգային Դոնեցկում Կոբզոնին կրկին ներկել են

Դոնեցկում Կոբզոնին կրկին ներկել են

89
0

Untitled

Դոնեցկում անհայտ անձիք ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնի պատվին կանգնեցված արձանը կրկին ներկել են դեղին-կապույտ գույներով: Այս մասին հաղորդում է URA-Info-ն:

Ներկայում կոմունալ ծառայությունների ներկայացուցիչները փորձում են մաքրել այն:

Բանն այն է, որ սա առաջին դեպքը չէ, երբ անհայտ անձիք փչացնում են Կոբզոնի արձանը: Մեկ ամիս առաջ արձանի վրա լցվել էր նարնջագույն ներկ: Կոբզոնը համարվում է Դոնեցկի պատվավոր քաղաքացի և խորհրդանշում է նախկին իշխանութունների հետ ռուս-ուկրաինական համագործակցությունը: