Դոնեցկում Լենինի հրապարակի մոտ շուրջ հազար ռուսամետ ակտիվիստներ են հավաքվել, նույնքան մարդ է հավաքվել հրապարակում Ուկրաինայի միասնության համար։ Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտը»։
Ուկրաինայի միասնության կողմնակիցները բարձրացրել են Ուկրաինայի մեծ դրոշը։ Նրանց գաղափարական հակառակորդները սուլում են նրանց և «Ամոթ» վանկարկում։
Ոստիկանները ձերբակալել են մի քանի ռուսամետ ակտիվիստների, սակայն անմիջապես բաց են թողել նրանց։