տուն Քաղաքական Միջազգային Դոնեցկի անկախությունը չեղյալ հայտարարվեց

Դոնեցկի անկախությունը չեղյալ հայտարարվեց

124
0

189086693

Դոնբասի հայրենասիրական ուժերի կոմիտեն այսօր որոշում է կայացրել չեղյալ հայտարարել երեկ իր կողմից կայացրած այն որոշումը, որով Դոնեցկի շրջանն անջատվել էր Ուկրաինայից և հայտարարվել անկախ պետությունը՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն։ Այս մասին գրված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

«Վերջին օրերին Հայրենասիրական ուժերի կոմիտեն ստացել է քաղաքացիների բազմաթիվ դիմումներ, որում նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնում Դոնեցկի հանրապետության հռչակման, այն հարևան պետությանը միացնելու, ինչպես նաև առանց համապատասխան օրենսդրական ապահովման հանրաքվեի անցկացման կապակցությամբ», — ասվում է հայտարարության մեջ։

Ըստ այդմ՝ որոշվել ․

1․ Չեղյալ հայտարարել Դոնեցկի Հանրապետության ստեղծումը։

2. Առանց համապատասխան օրենսդրական բազայի չանցկացնել հանրաքվե։

3. Անօրինական համարել Դոնեցկի անջատվելն Ուկրաինայից և այն պահպանել Ուկրաինայի անկախ պետության կազմում։