Դեկտեմբերի 29-ին գերիների փոխանակում է տեղի ունեցել Կիևի և Դոնբասի միջև: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, փոխանակման գործընթացն անցել է առանց միջադեպերի:
Դոնեցկի ինքնահռչակ Ազգային Հանրապետությունից հայտնել են, որ ուկրաինական կողմը հետևում է անվտանգության երաշխիքների պահպանմանը, կրակոցներ կամ պայմանավորվածությունների այլ խախտումներ չեն գրանցվել:
Երկու կողմում պահվող անձանց փոխանակումը տեղի է ունեցել Դոնեցկի Գորլովկա քաղաքում: Նշվում է, որ սա առաջին փոխանակման դեպքն է վերջին երկու տարում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը տեղեկացրել է Դոնբասից ուկրաինացիների 25
հոգանոց առաջին խմբի ազատ արձակման մասին:
![](https://i1.wp.com/ads.caramel.am/logo-new.png?w=640&ssl=1)