տուն Լուրեր «ԴՇԿ»-ից արձակված ադրբեջանական գնդակները Այգեպարի մանկապարտեզում (տեսանյութ, լուսանկարներ)

«ԴՇԿ»-ից արձակված ադրբեջանական գնդակները Այգեպարի մանկապարտեզում (տեսանյութ, լուսանկարներ)

89
0

Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Այգեպար գյուղի մանկապարտեզը մշտապես ադրբեջանական կրակոցների թիրախում է: 2010 թ-ին վերանորոգված մանկապարտեզի պատերին տեղ-տեղ անցքեր են թողել ադրբեջանական կողմից արձակված «ԴՇԿ»-ի՝ խոշոր տրամաչափի գնդակները:

Մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Մելիքյանը Araratnews.am-ի հետ զրույցում  ասում է, որ «ԴՇԿ»- ով արձակած գնդակներից 4-ը դեռ մանկապարտեզի մեջ են եւ ցույց է տալիս սենյակի մի անկյունում դրված սրբապատկերների ու փոքրիկ եկեղեցու մակետի մեջ ընկած գնդակները:

«Էլի մեզ մեր հավատքն ու եկեղեցին է պաշտպանել: Էս մի գնդակը մտել է, պատուհանը կոտրել, կպել դիմացի պատին ու հարվածից ընկել էս սրբապատկերների մոտ»,- ասում է Մելիքյանը:

Մանկապարտեզ 20 երեխա է հաճախում՝ 2-ից մինչև 6 տարեկան: Լիլիթ Մելիքյանը ասում է, որ 4 տարի առաջ մանկապարտեզի պայմանները շատ ավելի վատն էին: Ոչ միայն վերանորոգված չէր, այլեւ անհրաժեշտ սնունդ չկար:

«Այն ժամանակ միայն գյուղապետարանն էր գումար հատկացնում, ու այնքան քիչ էր, որ երեխաները մենակ գարոխ ու ոսպ էին ուտում: Իսկ Հայ օգնության ֆոնդը մեզ շատ օգնեց, արդեն 4 տարի է մեր մանկապարտեզին սնունդ է տրամադրում: Երեխաների թիվն էլ է ավելացել: Առաջ, եթե  5-6 հոգի էին հաճախում մանկապարտեզ, հիմա արդեն 20-ն են: Եթե ՀՕՖ-ը չլիներ, մեր մանկապարտեզը կարող է էլ չգործեր»,- հավելում է Մելիքյանը:

IMG_2710

IMG_2707

IMG_2695

IMG_2697

IMG_2698

IMG_2701

IMG_2706

 

Լիլիթ Առաքելյան