տուն ժամանց Շոու-բիզ Դմիտրի Դիբրովի հղի կինը պատրաստվում է մերկանալ

Դմիտրի Դիբրովի հղի կինը պատրաստվում է մերկանալ

199
0

Ռուս հաղորդավար Դմիտրի Դիբրովի 4-րդ հղի կինը պատրաստվում է մերկանալ:

53-ամյա շոումենն արդեն երեք երեխա ունի, այնպես որ այս երեխան լինելու է չորրորդը: Դիբրովի 23-ամյա կնոջը երկրորդ հղիությունը հետաքրքիր գաղափար է հուշել: Նա պատրաստվում է մերկ ֆոտոշարք նկարահանել, ինչպես ժամանակին դա արել է աշխարհահռչակ դերասանուհի Դեմի Մուրը: Պոլինան արդեն 7 ամսվա հղի է, ինչպես նա է պնդում, ամուսինը նույնպես ոգեւորված է իր մերկանալու գաղափարով, լուսանկարները հետագայում կպահվեն ընտանեկան արխիվում, որպես հուշ կյանքի ամենագեղեցիկ պահերից մեկից: Պոլինայի եւ Դիբրովի առաջին երեխային կոչել էին Ալեքսանդր, դեռ չնված երեխան նույնպես տղա է լինելու, ծնողները որոշել են նրան կոչել Ֆյոդոր:

Դիբրովն իր կյանքի ընթացքում հասցրել է 4 անգամ ամուսնանալ: Առաջին կինը` Էլվինա Դիբրովան էր(1983-1986 թթ): Առաջին ամուսնությունից 1985 թվականին լույսաշխարհ եկավ Դիբրովի առաջնեկ որդին` Դենիս Դիբրովը:

Դիբրովի երկրորդ կինը Օլգա Դիբրովան էր, նրա հետ Դիբրովն ապրեց 7 տարի: 1989 թվականին Օլգան լույսաշխարհ բերեց Դիբրովի առաջին աղջկան` Լադա Դիբրովային, որն այժմ ապրում է Ֆրանսիայում:

Դիբրովի երրորդ կինը` Ալեքսանդրա Դիբրովան ուսանողուհի էր Ռոստով-նա-Դոնու քաղաքից: Նրանց ամուսնությունը դիմացավ 2008 թվականի մարտից մինչեւ 2009 թվականի հունվարը:

Դիբրովի չորրորդ կինը 23-ամյա Պոլինա Դիբրովան է: Նրանք ամուսնացել են 2009 թվականի մարտի 28-ին: Դիբրովը սկսել է հանդիպել ապագա կնոջ հետ, երբ վերջինս դեռ 17 տարեկան էր: 2010 թվականի փետրվարի 10-ին լույսաշխարհ է եկել նրանց որդին` Ալեքսանդր Դիբրովը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here