Ռուս հայտնի հեռուստահաղորդավար և շոումեն Դմիտրի Դիբրովը, որը նոյեմբերի 14-ին 60 տարեկան դարձավ, խոսեց իր ընտանիքի, մասնավորապես՝ ավագ դստեր՝ Լադայի մասին:
Դիբրովի խոսքով՝ իր ավագ դուստրը, որն ապրում է Ֆրանսիայում, որպես ամուսին տեղացի հայի է ընտրել:
«Այժմ, ի դեպ, ես պապիկ եմ. հունվարին ծնվեց իմ թոռնուհին`Միան: Բոլոր փարիզեցիներից իմ դուստրը, չգիտես ինչու, հայի ընտրեց: Զարմանալի է: Հիմա հայ պապիկ եմ, իսկ իմ կինը 30 տարեկանում՝ հայ տատիկ»,- StarHit-ը մեջբերում է հաղորդավարի խոսքերը:
Դմիտրի Դիբրովը նաև նշել է, որ շուտով Չուլպան Խամատովայի հետ մեկնելու է Ֆրանսիա և հույս ունի տեսնել փոքրիկին: