տուն Քաղաքական Միջազգային Դի Կապրիոն որոշել է նիհարել, քանի որ իրեն սկսել են նմանացնել 77-ամյա...

Դի Կապրիոն որոշել է նիհարել, քանի որ իրեն սկսել են նմանացնել 77-ամյա Նիքոլսոնին

68
0

rs_560x415-140707093533-1024.Leo-Jack-jmd-070514

Հոլիվուդյան ամենասիրված դերասաններից մեկը՝ Լեոնարդո դի Կապրիոն պատրաստվում է նիհարել, քանի որ լուրջ մտահոգություններ ունի իր ավել քաշի կապակցությամբ։ Նա ամաչում է մերկանալ լողափերում և չի թաքցնում, որ լավ ախորժակ ունի։ Ջեք Նիքոլսոնի հետ համեմատվելուց հետո Դի Կապրիոն որոշել է հետևել սննդակարգի՝ նիհարելու համար։ Այս մասին հաղորդում է The Hollywood Gossip-ը։

39-ամյա դերասանի երկրպագուները սոցցանցերում հաճախ նշում են, որ դերասանն այնքան է գիրացել, որ նմանվել է 77-ամյա Ջեք Նիկոլսոնին։ Դի Կապրիոն որոշել է՝ մինչև իր 40-ամյակը, որը լրանում է այս տարվա նոյեմբերի 11-ին, ինքը զգալի կնիհարի։ Այդ պատճառով, Դի Կապրիոն հրաժարվել է իր սիրելի պաստայից, ինչպես նաև ալկոհոլից։ Նա աշխատում է հիմնականում տեղաշարժվել հեծանիվով։