տուն Հասարակություն Դիջեյ Վակցինան՝ իր երեխայի հորը՝ Կենդանաբանականի նախկին տնօրենին դատի տալու մասին

Դիջեյ Վակցինան՝ իր երեխայի հորը՝ Կենդանաբանականի նախկին տնօրենին դատի տալու մասին

1355
0

Օրեր առաջ դիջեյ Վակցինան՝ Արուսյակ Մկրտչյանը, լրատվամիջոցներից մեկի հետ խոսել էր իր եւ Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հարաբերությունների մասին: Նա ասել էր՝ պահանջում է Ռուբեն Խաչատրյանից հայրական որոշ պարտականությունների կատարում իր երեխայի հանդեպ:

Araratnews.am-ն այսօր դիջեյին հարցրեց՝ իր հրապարակումից հետո որեւէ տեղաշարժ կա՞: Վակցինան ասաց, որ պետք է դատի օր նշանակվի, որ հարցերին լուծում տրվի:

Վակցինայի հայտարարությունից հետո ոմանք ենթադրեցին՝  այս բողոքը Ռուբեն Խաչատրյանի դեմ սկսված արշավի շարունակությունն է: Արդյոք ենթադրությունը ճիշտ է: «Ես արշավին չեմ միացել, քանի որ մենք այդ խնդիրները վաղուց ունենք»,- ասաց Վակցինան:

Սոնա Դավթյան