Ռուս երգիչ Դիմա Բիլանը հյուրընկալվել է Իրինա Շիխմանի յութուբյան «Եվ խոսե՞նք» շոուին:
Նախևառաջ, երգիչը ներողություն է խնդրել հաղորդավարուհուց այն բանի համար, որ իրենց հանդիպումն անմիջապես չի ստացվել: Գրեթե մեկուկես ժամ նրանք քննարկել են Սամարայի համերգը, ամառային հրդեհները, նրա բեմական անունն ու իրական անունը, սեռական կողմնորոշման մասին լուրերը և շատ այլ հարցեր: Բիլանը նույնիսկ խոսել է տարիներ առաջ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի հետ հանդիպման մասին և բացատրել, թե ինչով է ավարտվել իր և Տիմատիի բախումը: 37-ամյա երգիչն առաջին անգամ խոստովանել է, որ ինքը պետք է երկվորյակների հայր դառնար, իսկ հետո նույնիսկ եռյակի, բայց նրա ընկերուհին վիժել է:
«Ես երբեք ոչ մեկին չեմ ասել այդ մասին: Կար ժամանակ, երբ ես ընտանիք կազմելու մասին էի ծրագրում: Ես պետք է երկու երեխա ունենայի մի աղջկանից, ում հետ հանդիպում էի ու սիրում էի: Սա բացարձակապես ճիշտ է: Մենք որոշ ժամանակով բաժանվեցինք, հետո տարիներ անց հանդիպեցինք և մտածեցինք՝ ինչու ոչ: Ոչ ոք առանձնապես չէր հավատում դրան: Ես զգացի, որ հույս կա: Երեք ամիս անց ես պետք է երկվորյակներ ունենայի: Բայց դա չստացվեց: Նա այդ մասին ինձ զանգահարեց ու ասաց այն ժամանակ, երբ ես Իսլանդիայում էի: Այնուհետև, երկրորդ փորձը նույնպե ձախողվեց: Ես գժվեցի»,- ասել է Դիմա Բիլանը:
Անդրադառնալով իր սեռական կողմնորոշման մասին շրջանառվող լուրերին՝ Բիլանը նշել է. «Ես այն անձնավորությունն եմ, որը եկել է ընկերություն՝ աշխատելու, ավարտել է Գնեսինների ակադեմիական վոկալը, երգել նվագախմբի հետ, ձայն ունեցել: Ես և իմ պրոդյուսեր Յուրի Այզենշպիսը միմյանց նկատմամբ շատ բաց ենք եղել, ես անգամ պարբերաբար վիրավորել եմ նրան: Իմ ծնողները ճանաչում էին նրան… Փորձել են ինչ-որ բան գրել, միգուցե նախանձից, թշնամանքից ելնելով, այն ժամանակ շոու բիզնեսը դեռ կիսախարխուլ շուկա էր: Այսօր այդ մասին չեմ մտածում»:
Բիլանը խոսել է նաև սեպտեմբերին Սամարայում ունեցած իր սենսացիոն համերգի մասին, երբ հարբած վիճակում ելույթ էր ունեցել: Երգիչը նշել է, որ համերգին նախորդող օրն ընդհանրապես տրամադրություն չի ունեցել, և որ ինքը մի կանոն է պահում իր գլխում. երբեք չխմել համերգից առաջ:
Խոսելով իր և Տիմատիի կոնֆլիկտի մասին՝ Բիլանը նշել է. «Ծիծաղելի պատմություն է: Նիժնի Նովգորոդում էինք, ժամը ոնց որ մեկն էր, երաժիշտների հետ նստեցինք. կոնյակ, գարեջուր: Հետո նորմալ ցրվեցինք: Առավոտյան ես վատ ինքնազգացողությամբ արթնացա: Ընկերուհիներիցս մեկը խորհուրդ էր տվել. «Վա՞տ ես զգում առավոտյան. գարեջուր խմիր»: Ու խմեցի: Առավոտյան ձայնային ստուգման գնացի: Ցավեր ունեի: Կուլիսներում դույլ կար, ամեն երգից հետո գնում էի ու ստամոքսս դատարկում… Ես ոչինչ Տիմատիին չբացատրեցի, որովհետև եթե դու ինքդ քեզ կոտրելու հնարավորություն ես տալիս, ուրեմն արդեն թույլ ես: «Ով ես դու, որ ինձ դա ասես»,- ահա և իմ փաստարկը»: