տուն Հասարակություն Դիմակներն իրավամբ օգտակար են կորոնավիրուսի դեմ պայքարում. «Science» ամսագրի հետազոտությունը

Դիմակներն իրավամբ օգտակար են կորոնավիրուսի դեմ պայքարում. «Science» ամսագրի հետազոտությունը

237
0

Hetq.am-ը գրում է.

Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր, երկիր մոլորակի բնակչությունը բաժանվել է երկու մասի, որոնցից առաջինը կրում են դիմակներ, մյուսները՝ խուսափում կամ չեն հավատում դրա արդյունավետությանը։ Դիմակների կրման արդյունավետության վերաբերյալ բանավեճերը չեն դադարում։ «BBC»-ն 

գրում է, որ ԱՄՆ-ի և Թայվանի գիտնականները, «Science» ամսագրում հրապարակել են հետազոտություն, որտեղ դիմակների պարտադիր կրումը բացատրվում է այն մասնիկների բնույթով, որոնք տեղափոխում են վիրուսները։

Հոդվածի հեղինակները նշում են, որ վարակիչ հիվանդությունների նկատմամբ վերահսկողության ավանդական միջոցը, որոնք տարածվում են օդակաթիլային ճանապարհով, հասարակությունից հիվանդության պոտենցիալ կրողի և տարածողի մեկուսացումն է։ Սակայն COVID-19 կորոնավիրուսի պարագայում ամեն ինչ նույն սցենարով չի զարգացել։ Պոտենցիալ վարակակիրների մոտ, որոնք եղել են վարակի ակտիվ կրողներ, բավականին երկար ժամանակ չեն նկատվել հիվանդության ախտանիշները։ Խոսակցության կամ ուղղակի շնչելու ժամանակ նրանք մթնոլորտ են արտանետել վիրուսներով լի օդակաթիլային խառնուրդ, որը բավականին երկար ժամանակ աէրոզոլային վիճակում մնացել է օդում, հատկապես փակ տարածքներում։ Շնչելու ժամանակ խառնուրդը կարող է ընկնել մարդու թոքեր, որտեղ էլ առաջանում է վարակման օջախը։

Հետազոտության հեղինակները նշում են, որ երբ մարդիկ շնչում են, նրանք առանձնացնում են 0,1-ից մինչև 1000 միկրոմետր չափսերով հեղուկի մասնիկներ (նախկինում դրանք կոչվել են միկրոններ)։ Օրինակ՝ 1 միլիմետրում առկա է 1000 մկմ։ Այս մասնիկները տարածվում են օդում տարբեր հեռավորությունների վրա, կախված դրանց չափից, ներգրավման ուժից, իներցիայից, գոլորշացման արագությունից և մի շարք այլ գործոններից: Առավել խոշոր մասնիկներն արագ նստում են մակերևույթին՝ ախտահարելով այն։ Առավել փոքր մասնիկներն արագ գոլորշիանում են, բայց և արագ շարժվում օդում, ընդ որում բավականաչափ հեռավորությամբ։ Եվ օդակաթիլային ճանապարհով և ախտահարված հատվածին հպման միջոցով, վիրուսն արագորեն կրողից փոխանցվում է մեկ այլ մարդու։

Ինչպես պարզել են գիտնականները, փոքր չափսեր ունեցող մասնիկները առավել մեծ վտանգ են ներկայացնում, ներթափանցելով ատամնախոռոչ և շրջանցելով իմունային համակարգը, ինչը վիրուսին հնարավորություն է տալիս երեք անգամ ավելի արագ վերարտադրվել։ Այդպես, մարդը դեռ չի իմանում վարակման մասին՝ դառնալով վիրուսի ակտիվ կրող։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում