տուն Քաղաքական Հայաստան Դիմակները դնելը պարտադիր է՝ վարչապետից սկսած, մնացած բոլորով ավարտած. Փաշինյան

Դիմակները դնելը պարտադիր է՝ վարչապետից սկսած, մնացած բոլորով ավարտած. Փաշինյան

214
0

Կառավարության ղեկավարը նիստից առաջ ցանկացավ իմանալ, թե ինչ հսկողական պատժամիջոցներ են ձեռնարկվել պարետատան սահմանած կանոնները խախտելու դեպքերում:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման ղեկավար Արթուր Ասոյանն ասաց, որ չորս տեսչական մարմինների կողմից իրականացվում է վերահսկողություն:

Նա ներկայացրեց, որ մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 80 հանրային սննդի օբյեկտ է փակվել, ևս 12-ը պարետի որոշմամբ կփակվի այսօր:

Ոստիկանապետն էլ ներկայացրեց կատարված վերահսկողական աշխատանքները: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ կազմվել  է 900-ից ավելի արձանագրություն:

Վարչապետն էլ ասաց, որ ինքն ակնկալում է, որ կատարվող աշխատանքներն ավելի կխստացվեն:

Կառավարության ղեկավարը նշեց, որ կլինեն ռեյդեր, որպեսզի պարզ լինի, թե ինչպես է կատարվում միջոցառումների պահպանումը:

ԿԳՄՍ նախարարն ասաց, որ հանգստյան օրերը վարակի տարածումը կարող է խթանել, և կոչ արեց դպրոցականներին զերծ մնալ և խստագույնս պահպանել ցուցումները`չկազմակերպել հավաքույթներ, կուտակումներ:

Վարչապետը հիշեցրեց, որ այս հիվանդության առանձնահատկություններից մեկը ախտանիշ չունենալն է:

«Երբ երկրում կան հազարավոր հիվանդներ և չգիտեն, որ իրենք չգիտեն իրենց հիվանդության մասին, դիմակի կրումը պայանավորված է սրանով։ Այդ իսկ պատճառով դիմակ կրելը պարտադիր է վարչապետից սկսած, մնացած բոլորով ավարտած»:

Հայկ Մագոյան