Ինչ է կատարվում ալկոգելի շուկայում: Այսօր այդ հարցը վարչապետը տվեց Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին: Նա ասաց, որ ալկոգելի արտադրությունն ավելացել է երկու անգամ: 5 տնտեսվարող սկսել է ալկոգել արտադրել:
ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ քաղաքացիները մի քանի անգամ ավելի ալկոգել են առել, քան պետք է: «Դիմակների մեծ խմբաքանակ է մտնելու Հայաստան, եթե փաստաթղթերի հարցը կարգավորվի: Եթե ոչ, առաջարկ ենք ստացել Չինաստանից մեծ խմբաքանակով ներկրել դիմակներ: Մեկ դիմակն արժե 84 դրամ»,- ասաց պարոն Գեւորգյանը: