տուն Լուրեր Դիլետանտությո՞ւն, թե՞ կոռուպցիայի կոծկում քաղաքապետարանում (Լուսանկար)

Դիլետանտությո՞ւն, թե՞ կոռուպցիայի կոծկում քաղաքապետարանում (Լուսանկար)

281
0

taron-margaryanՀոկտեմբերի 14-ին Araratnews.am-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին` «Էրեբունի–Երևան 2795» տոնակատարությունների և դրանց համար կատարված ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ անհրաժեշտ է հարցումը ուղարկել պաշտոնական ձևաթղթով: Հոկտեմբերի 16-ին նամակը մեր կողմից մուտքագրվել է Երևանի քաղաքապետարան:

«Տեղեկատվություն ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, պահանջվող տեղեկատվությունը պետք է տրամադրվի 5-օրյա ժամկետում կամ 5-օրյա ժամկետում պետք է տեղեկացվի դիմողին` նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:
Սակայն քաղաքապետարանի պատասխանը Araratnews.am-ի խմբագրություն է հանձնվել նոյեմբերի 2-ին` հարցումից 17 օր անց, իսկ նամակի մեջ նշված է, որ ուղարկվել է սեպտեմբերի 28-ին` 12 օր անց:

Նման վարքագծով Երևանի քաղաքապետարանը խախտել է «Տեղեկատվություն ազատության մասին» ՀՀ օրենքը: Մնում է հասկանալ, թե որոնք են այս ուշացման պատճառները` օրենքի չիմացությո՞ւնը, թե՞ ուղղված հարցերի պատասխանների բացակայությունը: Ելնելով քաղաքապետարանի աշխատակիցների բարձր մասնագիտական պրոֆեսիոնալիզմի կանխավարկածից՝ կարելի է ենթադրել, որ ուղղակի այդ հարցերի պատասխանները գոյություն չունեն: Տրված պատասխանը ևս վկայում է այդ մասին:

Մասնավորապես, այն հարցին, թե վերջնական տվյալներով որքա՞ն գումար է ծախսվել «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունների համար, և որքա՞ն գումար է ծախսվել յուրաքանչյուր առանձին միջոցառման և քաղաքի տոնական ձևավորման վրա, ստացվել է այսպիսի պատասխան.

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության համար, վերջնական տվյալներով, ծախսվել է 206933,6 հազ. դրամ գումար: Տոնակատարությունը նախատեսված է որպես մեկ միասնական միջոցառում, և գումարի հատվածային բաշխում չի կատարվել»:

Առնվազն անհասկանալի է, թե ինչպես է միջոցառումների այդ շարքը նախատեսված որպես մեկ միասնական միջոցառում, որի համար հատվածային բաշխում չի կատարվել: Այսինքն՝ քաղաքապետարանում տեղյակ չե՞ն, թե երթի, քաղաքի ձևավորման առանձին ատրիբուտների, տոնական համերգների համար որքան գումար է ծախսվել: Նման պատասխանը առնվազն խոսում է ֆինանսական վարչության դիլետանտության և առկա հսկայական կոռուպցիոն ռիսկերի մասին:

Մենք կփորձենք ավելի մանրամասն պատասխան ստանալ այս հարցերի վերաբերյալ, ինչի մասին հետագայում կտեղեկացնենք մեր ընթերցողին:
Ստացված պատասխանը ստորև.

1414787_10202402518602493_1015103917_n

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here