տուն Հասարակություն Իրավական Դիզվառելիքի գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշի Բարսեղին»

Դիզվառելիքի գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշի Բարսեղին»

164
0

Առանձնապես խոշոր չափի հափշտակության վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38֊179֊րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար)։

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը երեկ հայտարարեց Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին։  Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը մեղադրվում է վատնման եղանակով մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։

Armtimes.com