Մադրիդի Ատլետիկոյի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատմել է Ռեալի հետ Չեմպիոնների լիգայի սպասվող եզրափակչի մասին:
«Դիեգո Կոստան և Արդա Թուրանը կարևոր խաղացողներ են, բայց միևնույն ժամանակ միայն անուններ: Չեն խաղա նրանք, կխաղան երկու ուրիշ տղաներ: Չգիտենք, թե ինչպես է Ռեալը խաղալու: Մենք աշխատել ենք տարբեր տարբերակների հետ: Կփորձենք նրանց համար խոչընդոտներ ստեղծել և միջոց գտնել խաղի ընթացքը կառավարելու համար այնպես, ինչպես մեզ պետք է:
Մենք շատ հավաք և լավ կազմավորված թիմ ենք: Մենք կարողանում ենք լավ գնահատել խաղի ընթացքում հանդիպող տարբեր իրավիճակները, այդ պատճառով մենք այստեղ ենք», — նշել է Ատլետիկոյի մարզիչը:
Նկատենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ Ռեալ — Ատլետիկո խաղը կկայանա Լիսաբոնում շաբաթ օրը՝ մայիսի 24-ին, Երևանի ժամանակով՝ 22:45-ին: