տուն Հասարակություն Իրավական «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ օգտատերը կալանավորվել է. հարուցվել է քրեական գործ

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ օգտատերը կալանավորվել է. հարուցվել է քրեական գործ

359
0

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել։  Այս մասին տեղեկանում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Տեղեկության համաձայն՝ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: