տուն Քաղաքական Միջազգային Դիանայի մահվան մեջ բրիտանական հատուկ ջոկատայինները որևէ մեղավորություն չունեն

Դիանայի մահվան մեջ բրիտանական հատուկ ջոկատայինները որևէ մեղավորություն չունեն

245
0

396014457

Լոնդոնի ոստիկանությունն ավարտել է արքայադուստր Դիանայի սպանության փաստով նոր վկայությունների ուսումնասիրությունը։ Հիշեցնենք, որ Դիանան զոհվել է ավտովթարի ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել 1997 թվականի օգոստոսի 31-ին Փարիզում։ Այն ժամանակ զոհվել էր նաև եգիպտացի միլիարդատերի որդի Դոդի Ալ-Ֆայեդը։

Ոստիկանության կողմից տարածած հայտարարության մեջ ասվում է, որ չի հայտնաբերվել որևէ ապացույց, որ Դիանայի և Ալ-Ֆայեդի սպանության մեջ մեղավոր է բրիտանական հատուկ ջոկատը, ինչի մասին խոսվում էր այս տարվա օգոստոսից։ Սքոթլանդ յարդի հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ քննիչներն ուսումնասիրել են գաղտնի ծառայությունների աննախադեպ թվով փաստաթղթեր։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here