Հայաստանի ազգայի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դանիայի հետ խաղից հետո (1։2) ասել է, որ մեր ազգային հավաքականը հնարավորություն ուներ նաև հաղթելու այս խաղում։
«Ասեմ, որ դժգոհ չեմ արդյունքից։ Պարտվեցինք 1։2 հաշվով, սակայն կարող էինք և՛ հաղթել, և՛ ոչ-ոքի խաղալ։ Այսպիսին է ֆուտբոլը։ Դանիան դարձավ երկու գոլի հեղինակ իմ խփած գոլից հետո։ Գոլիցս հետո խաղն ավելի բաց դարձավ», — ասել է Միխիթարյանը։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Դանիայի հետ խաղում Հենրիխ Մխիթարյանը բացել էր խաղի հաշիվը։