Լաս Վեգասում՝ Cirque du Soleil կրկեսային շոուի ժամանակ, ակրոբատը ահռելի մեծ բարձրությունից վայր է ընկել,- հաղորդում է CNN-ը։
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը երեկոյան՝ «Մահվան օղակ» ցուցադրության ժամանակ։ Ակրոբատին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է կայուն։ Cirque du Soleil-ի ներկայացուցիչը չի ճշտում, թե կոնկրետ ինչ վնասվածքներ է ստացել արտիստը, սակայն հավաստիացնում է, որ մոտ օրերս նա դուրս կգրվի հիվանդանոցից։
«Մահվան օղակ»-ը Cirque du Soleil-ի ամենավտանգավոր դիտարժան ներկայացումներից է։ Ատրակցիոնի ժամանակ 2 արտիստ ամենատարբեր հնարքներն են բանեցնում անընդհատ պտտվող կոնստրուկցիաների վրա։
Сirque du Soleil արտնստների անվտանգության խնդիրը ամերիկյան իշխանությունների ուշադպությունն էր գրավել դեռ հունիս ամսին, երբ Լաս Վեգասի MGM Grandարենայում՝ հերթական ներկայացման ժամանակ, 15մ բարձրությունից ընկել էր կրկեսի ակրոբատուհին։ Դատարանը որոշել էր, որ կրկեսը արտիստուհուն մարզումների համար անհրաժեշտ սարքավորումներ չի տրամադրել եւ ընկնելուց պաշտպանության համակարգն էլ չի համապատասխանել չափանիշներին։ Сirque du Soleil -ին տուգանվել էր 25 հազար դոլարի չափով։