Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ դերասան Ջեյսոն Սթեթհեմը և մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին երեք տարի համատեղ կյանքից հետո որոշել են բաժանվել: Սակայն բավական վերջերս Փարիզի նորաձևության ցուցադրություններից մեկում զույգը հերքել է այդ լուրը: Ջեյսոնը Ռոզիի հետ միասին մեկնել է Փարիզ` մասնակցելու մոդելի «Balmain» ցուցադրությանը: