տուն Աշխարհ Դերասանին սպասվում է 12 տարվա ազատազրկում (տեսանյութ)

Դերասանին սպասվում է 12 տարվա ազատազրկում (տեսանյութ)

430
0

Մոսկվայի կենտրոնում վթարի հեղինակ դերասան Միխայիլ Եֆրեմովի դեմ հարուցված քրեական գործը վերաորակավորվում է ավելի ծանր հոդվածով, հայտնել Է MK.ru-ն։

Դա կապված է «նոր հանգամանքների» հետ։ Խոսքը տուժածի մահվան մասին է։

ՆԳՆ Մոսկվայի վարչության տվյալներով՝ գործն արդեն վերաորակավորվել է ՌԴ ՔՕ 264 հոդվածի չորրորդ մասով: Այն նախատեսում է մինչեւ 12 տարվա ազատազրկում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բեռնատարի վարորդը, որը տուժել է Եֆրեմովի մասնակցությամբ ավտովթարից, մահացել է հիվանդանոցում:

Վթարը տեղի է ունեցել Ժամը 21։50-ին Սմոլենսկի բուլվարում։ Մեքենան, որի ղեկին նստած էր դերասանը, դուրս է եկել հանդիպակաց եւ բախվել մինի-բեռնատարին։ Բախումից բեռնատարի վարորդը արգելափակվել է խցիկում։ Մինչդեռ փորձաքննությունը ցույց է տվել, որ Եֆրեմովը հարբած է եղել։

Նշենք, որ Միխայիլ Եֆրեմովը Ճանաչված դերասան, ռեժիսոր Օլեգ Եֆրեմովի որդին է։