Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին նշել է, որ դեռ վաղ է խոսել Աշխարհի առաջնությանը դրված խնդիրների մասին, որի ուղեգիրը նրա թիմն առաջիններից է նվաճել: Պրանդելին նաև ասել է, որ չի կարող պնդել, որ իր թիմը ֆավորիտների թվում է:
«Ինձ շատ լավ հայտնի է Իտալիայի ներուժը: Մեր ամենակարևոր առավելությունը թիմային խաղն է: Մեր հավաքականում չկան այնքան թվով աստղեր, որքան Բրազիլիայի կամ Իսպանիայի հավաքականերում: Սակայն մենք ունենք այլ առավելություններ: Դեռ վաղ է խոսել առաջնությունում մեր նպատակների մասին: Շատ ուրախ կլինեի հայտարարել, որ Իտալիան մրցաշարի ֆավորիտներից է, սակայն առայժմ դա չեմ կարող անել»,- ասել է Պրանդելին: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: