տուն Լուրեր «Դ!եմ եմ» շարժման քաղաքականացումն անհրաժեշտ է

«Դ!եմ եմ» շարժման քաղաքականացումն անհրաժեշտ է

294
0

1011086_680419535332597_1861808142_n

Մարտի 22-ին Ազատության հարապարակում տեղի ունեցավ «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության հերթական հանրահավաքը, որը կարելի է գնահատել որպես գրագետ և կազմակերպված հավաք: Ազատության հրապարակից  հնչեցին բավականին գրագետ և հարգանքի արժանի ելույթներ:

Վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ «Դ!եմ եմ»-ը  քաղաքացիականից վերածվել է քաղաքական շարժման, ինչն, ի դեպ, շահարկվում է բացասական երանգով, նույնիսկ «Դ!եմ եմ» շարժման ներկայացուցիչներն են երբեմն «արդարանում», որ նման բան չկա: Բայց ես կարծում եմ, որ «Դ!եմ եմ» շարժման քաղաքականացումը ոչ միայն ճիշտ կլինի, այլ նաև անհրաժեշտ է, քանի որ ՀՀ-ում գլոբալ փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ են քաղաքական ճիշտ ու դիպուկ քայլեր, ինչն իրականացնելու համար այս շարժումն ունի համապատասխան ու բավականին մեծ պոտենցիալ:

Այս ամենի հետ մեկտեղ՝ հասկանալի է նաև «Դ!եմ եմ» շարժման և այն մարդկանց մտավախությունը, որոնք կարծում են, որ այս շարժման քաղաքականացումը, մեղմ ասած, սխալ կլինի, քանի որ գաղտնիք չէ, որ ՀՀ-ում քաղաքական դաշտը վերջնականապես վարկաբեկված և անարգված է: ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը քաղաքական այս կամ այն գործընթացների կամ քաղաքական ուժերից  գրեթե ոչ մեկի հետ հույսեր չեն կապում, քանզի շատ անգամներ այդ նույն քաղաքացիները վստահել, հավատացել, ինչու չէ նաև աջակցել  են այս կամ այն ձևավորված շարժմանը կամ քաղաքական ուժին, բայց արդյունքի մասին բոլորս գիտենք…

Այնումենայնիվ, կարծում եմ, որ ոչ քաղաքական գործընթացները մեզ ոչ մի լավ տեղ չեն հասցնի: Այնպես որ, եղել և մնում եմ այն կարծիքին, որ «Դ!եմ եմ» շարժման քաղաքական գործընթացների մեջ ներգրավումն այսօր պարտադիր է, նրանք ոչ թե պիտի արդարանան,  որ իրենք կապ չունեն քաղաքականության հետ, այլ հակառակը՝ այդ նույն Ազատության հրապարակից պետք է բարձրաձայնեն այն մասին, որ իրենք այսուհետ լինելու են քաղաքականության մեջ, ավելի ճիշտ՝ կիզակետում, քանզի այդ շարժման մեջ ներգրավված անձանց նման բարձր գրագիտությամբ ու պատրաստակամությամբ օժտված երիտասարդերն, այսօր քաղաքականության մեջ իրենց ասելիքն ու անելիքն ունեն: Ես հավատում եմ, որ, անկախ նրանից, թե ինչ վիճակում է այսօր ՀՀ քաղաքական դաշտը, ու շատերն ինչ ի նկատի ունեն քաղաքականություն ասելով, այնուամենայնիվ, «Դ!եմ եմ» շարժման քաղաքականացումն անհրաժեշտ է:

 

Էմմա Պալյան