«Դ!եմ եմ» նախաձեռնող խումբ և «ՀԵԾԱՆԻՎ+» Հասարակական կազմակերպությունը իրազեկում և բողոքի երթ-ակցիա կանցկացնեն հեծանվաերթի միջոցով: Նախաձեռնող խմբի և «ՀԵԾԱՆԻՎ+» հ/կ-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, Կազմակերպում ենք կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա կրկին հեծանիվներով: Շաբաթ օրը՝ մարտի 15-ին ժամը 12:00–ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին շարժվում դեպի Երևանի կենտրոնական փողոցներով, Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ: Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է կրկին իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար: Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ: Մենք հուսով ենք, որ կլինեն անհատներ և կազմակերպություններ, ովքեր անվճար կամ վարձակալությամբ հեծանիվներ կտրամադրեն հեծանվաերթի մասնակիցներին: Սպասում ենք նաև նրանց արձագանքին: Կանխավ շնորհակալ ենք աջակցության և համագործակցության համար»: