տուն Լուրեր «Դ!եմ եմ»-ն իրազեկման ակցիա կկազմակերպի Մատենադարանի մոտ

«Դ!եմ եմ»-ն իրազեկման ակցիա կկազմակերպի Մատենադարանի մոտ

82
0

MHM84647

Այսօր 18:30 «Դ!եմ եմ» նախաձեռնությունը իրազեկման ակցիա կանցկացնի: Երթը կսկսվի Մատենադարանի շրջակայքից: Շարժման անդամ Արտաշես Արաբաջյանի խոսքով՝ ակցիան նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ, որոնց հետ կլինեն նաև շարժման հիմնադիր ակտիվիստները:

«Աշխատավորների տոնի աշխատավոր, պայքարող եւ արժանապատիվ հայեր, այսօր մայիսի 1-ն է՝ հպարտ եւ ազնիվ աշխատավորների համերաշխության եւ միասնության համաշխարհային տոնը: Հրավիրում ենք միանալու այսօր երեկոյան կայանալիք շնորհավորական իրազեկման ակցիային: 18.30-ին հավաքվում ենք Մատենադարանի մոտ: Միասին շնորհավորենք մեր սիրելի աշխատավոր քաղաքացիներին եւ կոչ անենք միանալու մեր պայքարին՝ ընդդեմ աշխատավոր մարդու թալանի»,- ասվում է հաղորդագրության մեջ: