Այսօր Երևանում մեկնարկել է Կենսաթոշակային տարեկան երրորդ համաժողովը, որի մասին լրատվամիջոցները իրազեկվել էին «Դեմ եմ» խմբի տարածած հաղորդագրությունից:
Համաժողովի ընթացքում Սոցիալական ապահովման ծառայության պետ Արմեն Աբրահամյանի ելույթի ընթացքում «Դեմ եմ» -ի ակտիվիստներից տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Աղլամազյան Հարությունը մտավ դահլիճ ու հորդորեց չքննարկել հակասահմանադրական օրենքը:
Համաժողովի կազմակերպիչներից մեկն, ով չցանկացավ ներկայանալ, ակտիվիստի նկատմամբ բռնի ուժ կիրառելով դուրս հանեց քննարկման դահլիճից: