Հոլիվուդյան դերասաններ Դեմի Մուրն ու Էշթոն Քաթչերն ամուսնալուծվել են։ Այս մասին հայտարարել է Կաթչերի ներկայացուցիչը։
Հոլիվուդյան զույգն ամուսնալուծության մասին հայտարարել էր դեռ 2011 թվականին։ Սակայն այդ գործընթացը տևեց մոտ երկու տարի, քանի որ Մուրը Քաթչերից պահանջում էր 290 մլն դոլար։ Նոյեմբերի սկզբին նրանք պայմանավորվել էին։ Ձեռք բերված պայմանավորվածության մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ Մուրը ստացել է ավելին, քան Քաթչերը պատրաստվում էր վճարել։
Տեղեկացնենք, որ ամուսնալուծության պատճառ է հանդիսացել Էշթոնի կապը դերասանուհի Սարա Լիլի հետ։