«Նոր ալիք -2019» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Տյոմը (Տյոմ Հակոբյան) Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել փառատոնի վարողներից մեկի՝ Comedy Club-ի ռեզիդենտ Դեմիս Կարիբիդիսի հետ՝ մակագրելով՝ «Դեմիսի հայկական ջիգյարով ողջույնը»։
Հրապարակված տեսանյութում Կարիբիդիսը հայերեն հարցնում է. «Ոնց ես, ախպերներ… հաջողություն», ինչին Տյոմը դարձյալ հայերեն պատասխանում է՝ շատ լավ։
Նշենք, որ մրցութային երեք օրերի արդյունքներով երիտասարդ երգիչը հավաքել է 230 միավոր եւ ընդհանուր աղյուսակում զբաղեցրել 9-րդ հորիզոնականը։ «Նոր ալիք -2019»-ի հաղթող է ճանաչվել Ալբանի ներկայացուցիչ Ինիս Նեզերին։