Նյու Յորքի Ռոչերսթեր քաղաքում տեղակայված խաղալիքների Փառքի ազգային սրահում տեղ են գտել ռետինե դեղին բադիկը և շախմատը: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:
Եզրափակիչ ընտրության փուլում բադիկներն ու շախմատը շրջանցել են օճառի պղպջակներին, նինձյա կրիաներին, և այլն: Լրագրողներին Փառքի սրահում ասել են, որ ռետինե բադիկը ստեղծվել է 19 դարի վերջում: Սկզբում այն օգտագործվում էր որպես խաղալիք՝ նախատեսված 4-12 ամսական ամսական մանուկների համար, որպես լնդերի քորը հանգստացնող միջոց: 1940-ականներին նրանք սկսեցին «լողալ» երեխաներին լողացնելիս:
Փառքի սրահի հնարավոր թեկնածու խաղալիքների ընտրություններին մասնակցում է ժյուրիի 23 անդամ, որոնց թվում են կոլեկցիոներներ, դիզայներներ և հոգեբաններ: