Այս տարվա հուլիսի 24-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագիր» անվանմամբ քաղաքական միավորման հիմնարար փաստաթուղթը։ Այսօր հայտնի է դարձել, որ Քաղաքացիական պայմանագիրն արդեն ունի Կառավարման խորհուրդ։ Այն մամուլի ասուլիսով հանդես կգա դեկտեմբերի 9-ին։
«Ս/թ դեկտեմբերի 9-ին ժամը 12.00-ին «Անի» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» միավորման Կառավարման խորհրդի ասուլիսը: Սիրով հրավիրում ենք լուսաբանելու», — ասվում է Քաղաքացիական պայմնագրի տարածած հաղորդագրության մեջ։